Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին
 |hetq.am|
16:13 - 05 մայիսի, 2024

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին:

«Մենք ճիշտ ենք անում, որ դռները բաց ենք թողնում Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Հակառակ դեպքում մենք կհրաժարվեինք միջազգային կարգից, հետևաբար՝ խաղաղությունից ու անվտանգությունից»,- Le Tribune թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մակրոնը։

Մակրոնը հայտարարել է նաև Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական երկիմաստության քաղաքականության շարունակման մասին:

Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահը Սորբոնում Եվրոպայի ապագայի մասին իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել