Հայաստան

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։ Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն։»
Այսօր 16:25
Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը, պատասխանել էր «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, ասել էր՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, նույնպես դրական պատասխան էր տվել։ Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Վերջինս նույնպես հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Նա նման հայտարարություն էր արել՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ Բագրատ Սրբազանը քիչ առաջ նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դու պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։ Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։
Այսօր 14:27
Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Միևնույն ժամանակ, այսօր նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ասել էր, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ 
Այսօր 13:41
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

 |factor.am|

ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն  ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Պետդեպի պաշտոնյան հավելել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այսօր 11:13
Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց  անելիքների մասին

Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։  «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։  Բագրատ Սրբազանը հայտնեց, որ կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։ Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։  
Այսօր 11:00
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
 |armenpress.am|

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ իր կենտրոնական գրասենյակի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական միջոցառում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշեց, որ կան իրադարձություններ, որոնք անհնար է մոռանալ, ինչպես սեփական անունը, հայրենիքը, արևը, և այդպիսի իրադարձություն է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որ կոփվել է միլիոնավոր մարդկանց, այդ թվում հարյուր հազարավոր հայերի անլուր զոհողությունների ու մեծագույն ջանքերի գնով։    Ղազարյանը ևս մեկ անգամ հպարտությամբ հիշեցրեց, որ միայն Հայաստանից 600 հազար հայորդիներ մասնակցեցին այդ պատերազմին, որոնց կեսն իր կյանքը տվեց բաղձալի հաղթանակը մոտեցնելու համար։ «Ունեցել ենք վեց զորահրամանատարներ, հարյուրից ավելի հերոսներ, տարբեր սխրագործությունների համար պարգևատրված բազմաթիվ հայորդիներ, փառքի շքանշանի երեք աստիճանների լրիվ ասպետներ։ Հաղթանակի խորհուրդը պետք է փոխանցվի սերնդեսերունդ՝ առհավետ պահելով մեր հավաքական հիշողության մեջ։ Դա կօգնի բոլոր ժամանակներում անհրաժեշտության դեպքում անդամագրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին՝ արժանի լինելով մեր պապերի կատարած սխրանքին»,- ասաց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անկասկած հարգում է իր պատմության ամենապայծառ էջերը։ Մեծ Հայրենականը եղավ ազգային խիզախության դրսևորումներից մեկը։ Ղազարյանի բնորոշմամբ՝ Մեծ Հայրենականի փառքն անանց է, այն մեր հերոսական, մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը, ավելին՝ ներկան է, որ պարտավոր ենք փայփայել։   ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղարը տեղեկացրեց, որ տոնախմբության շրջանակում բացվելու է հաղթանակի դրոշը, նախատեսված է համերաշխության երթ դեպի ՌԴ դեսպանատուն, այնտեղից Շահումյանի անվան հրապարակ, իսկ վերջում մասնակիցները կայցելեն Հաղթանակ զբոսայգի՝ ծաղիկներ խոնարհելու Մեծ Հայրենականում զոհված մեր հայրենակիցների հիշատակը խորհրդանշող անմար կրակի պատվանդանին։ «Հասկանում ենք, որ այսօրվա խորհուրդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է, սակայն չենք մոռանում նաև արցախյան եռատոնը, որը, ցավոք, չենք կարող նախկինի պես նշել։ Շատ ենք կարևորում հայրենասիրական դաստիարակությունը, որպեսզի կարողանանք դիմակայել այսօրվա արհավիրքներին ու մարտահրավերներին»,- ասաց մեր զրուցակիցը։ Ղազարյանը հավելեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի իր ուրույն տեղը մեր երկրի ներքաղաքական, հասարակական կյանքում՝ չնայած թերագնահատված է շատերի կողմից։ Ղազարյանը վերջում նշեց, որ հայ գործընկերներին հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ Կոմկուսի կենտկոմի նախագահ, ԿԿՄ-ԽՄԿԿ կենտրոնական խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը և ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար, Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։  «Անհնար է գերագնահատել հայ ժողովրդի ներդրումն ընդհանուր հաղթանակի գործում։ Այն արտացոլվում էր և՛ մարտի դաշտում, և՛ թիկունքում կատարած անձնազոհ աշխատանքում։ Ցեղասպանությունից տուժած ժողովուրդն ամենալավն էր հասկանում, թե ինչ վտանգի էր ենթարկվելու ԽՍՀՄ յուրաքանչյուր բնակիչ, եթե հաղթեին հիտլերյան ֆաշիստները։ Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը մեկնեց ռազմաճակատ, նրանց կեսից ավելին չվերադարձան տուն։ Հայկական վեց դիվիզիաներ պայքար են մղել պատերազմի կարևորագույն մարտերում՝ Մոսկվայի ու Ստալինգրադի պաշտպանությունից մինչև Եվրոպայի ազատագրում և Բեռլինի գրոհը»,- նշել է Զյուգանովը։ «Հայ ժողովուրդն անգնահատելի դեր է խաղացել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ կերտելու գործում՝ ցուցաբերելով հերոսություն և աներևակայելի անձնազոհություն, հետևաբար հայերի ներդրումը հիրավի մեծ է։ Շուրջ 600 հազար հայեր կռվում էին Կարմիր բանակի շարքերում՝ մասնակցելով կարևորագույն ճակատամարտերին, նրանց քանակը փաստացի կազմում էր Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Հայ ժողովուրդը հայրենասիրության վառ օրինակ է»,- նշել է Տայսաևը։
15:56 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։
15:18 - 09 մայիսի, 2024
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից», - նշեց Օլիվյե Դեկոտինյին։ Ֆրանսիայի դեսպանի հետ հարցազրույցը՝ ստորև. «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից» «Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։ Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի: «Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։ Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։ Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։ «Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։ Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։ «Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել: Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։ «Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։ Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։ «Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ: Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։ «Ազատություն»․ - Տպավորություն է, որ Ալիևը փորձում է չվերահսկվող գերիշխանություն ունենալ այս տարածաշրջանում։ Դա ընդունելի՞ է Ֆրանսիայի համար: Օլիվյե Դեկոտինյի․ - Մեզ համար ընդունելի է այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ։ Մենք Հայաստանի հետ նախաձեռնել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն, որը նորություն է մեր հարաբերություններում, ու որը մեծ թափ է հավաքում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև եղել են մի շարք պայմանավորվածություններ՝ երեք ուղղություններով։ Նախ՝ Հայաստանին պաշտպանական զինատեսակներ տրամադրել՝ իր բնակչությանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերի ուսուցում Հայաստանում կամ Ֆրանսիայում, ինչպես նաև խորհրդատվություն Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ «Ազատություն»․ - Ձեր պաշտպանության նախարարը երկու ամիս առաջ այստեղ էր մի պատվիրակության հետ, որի կազմում էին նաև ֆրանսիացի շատ հայտնի զինագործներ։ Կարո՞ղ եք թարմ տեղեկություն տրամադրել՝ կա՞ն նոր պայմանավորվածություններ այս այցի արդյունքում: Ու եթե այո, ապա ո՞րն է մատակարարման ժամկետը: Օլիվյե Դեկոտինյի․ - Ինչպես անցած հոկտեմբերին, այնպես էլ պաշտպանության նախարարի այցի ընթացքում հայտարարվել է մի շարք պայմանավորվածությունների մասին։ Ու մենք ականջալուր ենք մեր հայ ընկերների կարիքներին։ «Ազատություն»․ - Իսկ որո՞նք են այդ կարիքները: Օլիվյե Դեկոտինյի․ - Պաշտպանական զենքեր՝ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար։ «Ազատություն»․ - Ընդամենը մեկ ամիս առաջ ձեր նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողքին կանգնած, բացահայտ ասաց, որ Ադրբեջանը դուրս է գալիս վերահսկողությունից և մարտահրավեր նետում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եթե դա տեղի ունենա, ինչին ականատես ենք եղել վերջին տարիների ագրեսիաների ժամանակ, ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է Երևանը Ֆրանսիայից ակնկալել։ Օլիվյե Դեկոտինյի․ - Դե, մենք չենք սպասում, որ ագրեսիա տեղի ունենա: Այդ իսկ պատճառով մենք զարգացնում ենք մեր համագործակցությունը: «Ազատություն»․ - Ի՞նչ է նախատեսում այդ համագործակցությունը՝ պաշտպանական զենքի մատակարարումներ, էլ՞.... Օլիվյե Դեկոտինյի․ - Մատակարարումներ, ուսուցում և խորհրդատվություն: Մենք մեր պատմության մեջ՝ 1940 թվականին, սարսափելի պարտություն ենք կրել նացիստական Գերմանիայից։ Այդ ժամանակ մենք համոզված էինք, որ մեր բանակը ամենաուժեղն է աշխարհում, քանի որ հաղթել էինք Առաջին համաշխարհային պատերազմում, բայց այդ բանակը մի քանի շաբաթվա ընթացքում պարտություն կրեց։ Եվ մենք դրանից դասեր քաղեցինք: Ֆրանսիացի հայտնի մի պատմաբան, որ այդ ժամանակ, ի դեպ, որպես սպա ծառայել էր բանակում, մի գիրք գրեց, որը կոչվում է «Տարօրինակ պարտություն», որով ախտորոշեց պարտությունը։ Շատ հետաքրքիր է, որ նա հետևյալ եզրակացությանն էր հանգել՝ բոլոր խոշոր ռազմական պարտությունները նախ և առաջ ինտելեկտուալ պարտություններ են: Եվ դա է պատճառը, որ թեև մեծ ուշադրություն է դարձվում զենքին, սարքավորումներին, որոնք կարևոր են, բայց դոկտրինան նույնպես առանցքային է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:01 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։
14:54 - 09 մայիսի, 2024
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝  Պուտինն ու Փաշինյանը երեկ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:  «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասել է, որ այսօր՝ պայմանների փոփոխությամբ պայմանավորված, այլևս նման անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին: Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված կետերից, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից։  
14:52 - 09 մայիսի, 2024
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  ՌԴ նախագահն իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը: Ես ևս ուրախ եմ Ձեզ տեսնել»:
09:51 - 09 մայիսի, 2024
Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել, ընդգծել Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ Քրիստինա Քվինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: Ապրիլի 19-ի հայտարարությամբ Երևանն ու Բաքուն տեղեկացրին՝ «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ և՛ տեղում, և՛ Հայաստանի այլ վայրերում ակցիաներ մեկնարկեցին։ Մայիսի 4-ից էլ Տավուշից քայլերթ է մեկնարկել, որը վաղը՝ մայիսի 9-ին, հասնելու է Երևան։ Պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը։ ԱՄՆ դեսպանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր նա քննարկել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
20:13 - 08 մայիսի, 2024