factor.am: ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։
«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։
Պետդեպի պաշտոնյան հավելել է․
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
comment.count (0)