ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին
 |azatutyun.am|

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները ծրագրում է մոտ ապագայում օգնության նոր առաքումներ կատարել Ուկրաինա, մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Ինչ վերաբերում է կենդանի ուժին, ապա սա այն հարցն է, որին Ուկրաինան պետք է ինքնուրույն պատասխանի։ Մենք տեսել են Ուկրաինայի կառավարության ջանքերն այս ուղղությամբ։ Իսկ թե ինչ կարող ենք մենք անել որպես Ուկրաինայի գործընկեր՝ շարունակել ռազմական աջակցությունը, օգնել իրենց տնտեսությանը, և առաջին հերթին անել ամեն ինչ, որպեսզի կարողանան ոտքի կանգնել», - ասել է Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն մի շարք որոշումներ է կայացրել այս հարցի վերաբերյալ և հիշեցրեց վերջերս ընդունված լրացուցիչ դրամական մուտքերը։ «Ես կարող եմ վստահեցնել, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կլինեն ավելի շատ հայտարարություններ», - հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
Այսօր 11:16
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

 |factor.am|

ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն  ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Պետդեպի պաշտոնյան հավելել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այսօր 11:13
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։
15:18 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։
14:54 - 09 մայիսի, 2024
Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Դեսպան Քվինն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել, ընդգծել Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ Քրիստինա Քվինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: Ապրիլի 19-ի հայտարարությամբ Երևանն ու Բաքուն տեղեկացրին՝ «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ և՛ տեղում, և՛ Հայաստանի այլ վայրերում ակցիաներ մեկնարկեցին։ Մայիսի 4-ից էլ Տավուշից քայլերթ է մեկնարկել, որը վաղը՝ մայիսի 9-ին, հասնելու է Երևան։ Պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը։ ԱՄՆ դեսպանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր նա քննարկել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
20:13 - 08 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
19:53 - 08 մայիսի, 2024
ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Հարցին, թե Վաշինգտոնը բոյկոտո՞ւմ է, Միլլերը պատասխանել է․ - «Մենք այնտեղ ներկայացուցիչ չենք ունենա: Իսկ եզրակացությունները թողնում ենք ձեզ»։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը Պուտինին լեգիտիմ նախագահ չի՞ համարում, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ-ը այդ ընտրություններն ազատ և արդար չի համարում, բայց Պուտինը Ռուսաստանի նախագահն է և պատրաստվում է շարունակել իր պաշտոնավարումը։ Պուտինի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր։ Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
09:49 - 07 մայիսի, 2024
Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին այլատյացության մասին Բայդենի հայտարարության պատճառով
 |news.am|

Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին այլատյացության մասին Բայդենի հայտարարության պատճառով |news.am|

news.am: Ճապոնիայի կառավարությունը մայիսի 3-ին բողոք է հայտնել ԱՄՆ կառավարությանը երկրի նախագահ Ջո Բայդենի այլատյացության մասին հայտարարության առիթով, տեղեկացրել է Jiji գործակալությունը։ ԱՄՆ-ում Ճապոնիայի դեսպանության հայտարարության համաձայն՝ «ցավոք, նրա մեկնաբանությունները հիմնված չէին Ճապոնիայի քաղաքականության ճիշտ ըմռնման վրա»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ դաշնակից Ճապոնիան տնտեսական դժվարություններ ունի այլատյացության պատճառոբվ այնպիսի երկրների կողքին, ինչպիսին են Չինաստանը եւ Ռուսաստանը։ Վաշինգտոնում միջոցների հավաքման նախընտրական միջոցառման ժամանակ, որը նշանավորել է Ասիացի ամերիկացիների, բնիկ հավայացիների եւ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ժառանգության ամսվա սկիզբը, ելույթ ունենալով՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ տնտեսությունն աճում է մասամբ այն պատճառով, որ «մենք ողջունում ենք ներգաղթյալներին»։ «Մտածեք այս մասին,- ասել է նա։- Ինչո՞ւ է Չինաստանն այդքան վատ զարգանում։ Ինչո՞ւ Ճապոնիան խնդիրներ ունի։ Ինչո՞ւ Ռուսաստանը։ Որովհետեւ նրանք այլատյացներ են։ Նրանք չեն ուզում ներգաղթյալներ»։
12:52 - 04 մայիսի, 2024
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը
 |1lurer.am|

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ: Թուրքական լրատվամիջոցներ տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: Լրագրողների հետ զրույցում Օքթայը նշել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը: Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Անկարան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն նաև Գազայի իրավիճակի հարցում:
12:35 - 04 մայիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
 |1lurer.am|

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Թեխաս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Հենրի Կուելյարին և նրա կնոջը կաշառակերության մեղադրանքներ ներկայացնելու մասին: Ըստ մեղադրանքների՝ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով: «Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար»,- ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Կոնգրեսականին և նրա կնոջը մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:
11:55 - 04 մայիսի, 2024
Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե
 |azatutyun.am|

Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսին և Վաշինգտոնը պետք է ջանքեր գործադրեն հարաբերությունները վերականգնելու համար՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսով հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեին։ «Ես պարոն Շոլեին բացատրեցի, որ նման ֆոնի վրա հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։ Նա հայտնել է նաև, որ Շոլլեի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:
15:09 - 03 մայիսի, 2024