ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները
 |1lurer.am|
12:23 - 10 մայիսի, 2024

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները |1lurer.am|

1lurer.am: Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իրականացվող գործողություններով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը:

«Մենք տեղյակ ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդիմության և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական բռնությունների մասին հաղորդումների աճող քանակի մասին: Մենք դատապարտում ենք դրանք և կոչ ենք անում լիարժեք, անկախ և պատշաճ հետաքննություն անցկացնել»,- ասել է Միլերը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը հաջողությամբ համագործակցում է Թբիլիսիի հետ ավելի քան 30 տարի և ցանկանում և շարունակել այդ համագործակցությունը: «Սակայն դրա համար վրացական կառավարությունը պետք է փոխի կուրսը»,- հավելել է Միլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել