Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին։ [ՄԻՊ]
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 33 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Կարեն Աբազյանը, որ համայնքապետի թեկնածուն է, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ից համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Կարեն Աբազյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ծանոթ է խոշորացված համայնքի բոլոր խնդիրներին․ «Բայց կան խնդիրներ, որոնց լուծման համար համայնքային բյուջեն բավարար չի լինի։ Հիմնականում ծախսատար են ոռոգման ու խմելու ջրի խնդիրները։ Դրանց մասնակի լուծումներ համայնքը կարող է տալ, սակայն գլոբալ լուծման համար այլ միջոցներ են պետք»։
Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ» ընկերությունը դիմում է հասցեագրել ՀԾԿՀ՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն ձեռք բերելու նպատակով։ «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ»-ի 60 տոկոսը պատկանում է ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին, իսկ 40 տոկոսը՝ ՀԷՑ-ին, որի բաժնետերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Վերջինս բաժնետոմս ունի «Յուքոմ»-ի բաժնետիրական կապիտալում։ |civilnet.am|
Այս տարի Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ, հավանաբար, կտեղադրվի։ Հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին։ Եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը: [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |armtimes.com|
Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։ Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ [Անահիտ Ավանեսյան] |1lurer.am|
Աշխաբադում նախօրեին Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր։ Փաստաթղթում առկա են դրույթներ, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ-երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ |factor.am|
1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացու մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում եղել է հենց կորոնավիրուս։ Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armenpress.am|
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։ |azatutyun.am|
Նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ: Երեկ կատարվել է 4172 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք։ 1072 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 21 դեպք։
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ
22:27 - 29 նոյեմբերի, 2021Հայ դատի հանձնախումբը Խաղաղության Նոբելյան մրցանակի 4 դափնեկրի հետ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հայ ռազմագերիների մասին պրեզենտացիա է ներկայացրել |tert.am|
22:25 - 29 նոյեմբերի, 2021Փակ է «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ԱԻՆ
22:21 - 29 նոյեմբերի, 2021Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը |armenpress.am|
22:17 - 29 նոյեմբերի, 2021ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» |armenpress.am|
21:25 - 29 նոյեմբերի, 2021Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ նրանց տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ խաթարում են ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը․ ՄԻՊ
20:52 - 29 նոյեմբերի, 2021Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին
20:38 - 29 նոյեմբերի, 2021Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը |armenpress.am|
20:35 - 29 նոյեմբերի, 2021Ավերիչ փոթորիկ Ստամբուլում․ փլուզվել է հսկայական կառույց, 4 զոհ, 19 վիրավոր կա |factor.am|
20:22 - 29 նոյեմբերի, 2021Սաակաշվիլիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին |tert.am|
19:58 - 29 նոյեմբերի, 2021Դեսպան Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ

19:58 - 29 նոյեմբերի, 2021