ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ: Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք: [ՀՔԾ]
Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում: «Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է»,- նշել է Ալիևը: Միշելն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունության և ծաղկման հարցում: |tert.am|
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ [ԱԻՆ]
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ [«Հայոց Հայրենիք» կուսակցություն]
Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօր՝ 2021թ. հուլիսի 17-ին, կալանավորվել է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ [Քննչական կոմիտե]
Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը։ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին։ Սահմանադրական դատարանի որոշումը ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Դիլանյանը:
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե տևողությամբ, ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]
Ուղղություններից մեկը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված: [Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցության ծախսերի մասին] |armenpress.am|
Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև։ Մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։ [ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն]
Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ
20:44 - 18 հուլիսի, 2021«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|
20:31 - 18 հուլիսի, 2021Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
19:57 - 18 հուլիսի, 2021Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
19:42 - 18 հուլիսի, 2021Արցախի ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում
18:47 - 18 հուլիսի, 2021Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է 18-ի |armenpress.am|
18:27 - 18 հուլիսի, 2021Ալիևն այսօր ընդունել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին |tert.am|
17:56 - 18 հուլիսի, 2021Սահարայից Հայաստան օդի ներթափանցման պատճառով սպասվում է մինչև +42 աստիճան շոգ
17:37 - 18 հուլիսի, 2021Սահարայից Հայաստան օդի ներթափանցման պատճառով սպասվում է մինչև +42 աստիճան շոգ
17:34 - 18 հուլիսի, 2021«Հայոց Հայրենիք»-ը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքնների վերաբերյալ ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
17:26 - 18 հուլիսի, 2021Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ
20:44 - 18 հուլիսի, 2021«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|
20:31 - 18 հուլիսի, 2021Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
19:57 - 18 հուլիսի, 2021Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
19:42 - 18 հուլիսի, 2021Արցախի ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում
18:47 - 18 հուլիսի, 2021Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է 18-ի |armenpress.am|
18:27 - 18 հուլիսի, 2021Ալիևն այսօր ընդունել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին |tert.am|
17:56 - 18 հուլիսի, 2021Սահարայից Հայաստան օդի ներթափանցման պատճառով սպասվում է մինչև +42 աստիճան շոգ
17:37 - 18 հուլիսի, 2021Սահարայից Հայաստան օդի ներթափանցման պատճառով սպասվում է մինչև +42 աստիճան շոգ
17:34 - 18 հուլիսի, 2021«Հայոց Հայրենիք»-ը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքնների վերաբերյալ ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
17:26 - 18 հուլիսի, 2021