Ռուստամ Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները
 |1lurer.am|
12:32 - 06 ապրիլի, 2023

Ռուստամ Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ անկանխիկի կանոնակարգումներին և կանխիկի սահմանափակումների շրջանակներում Կառավարության ձեռնարկած միջոցառումներին:

«Հիշում եք, որ օրենքի ընդունումից հետո ունեինք 40 հազար 940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-ների վրա ակտիվացված չէին POS տերմինալները, և այսօր ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ POS տերմինալներն ակտիվացած են: Ընդամենը չնչին հատվածն է, որ վերջնական միջոցառումներ չի ձեռնարկել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի:

Կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ-ների միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլ նաև խոշոր գործարքների:

Վերջին շրջանում ՊԵԿ-ը այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում՝ սկսած բնակարաններից, նաև այլ ծրագրեր ունենք»,- ասաց նա:

Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները, հակառակ դեպքում, հիշեցրեց, օրենսդրության բավականին խիստ միջոցներ են նախատեսված:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց.

«Մենք տեսնում ենք միտումներ, երբ բնակարանների առքուվաճառք է տեղի ունենում՝ կանխիկի սահմանափակումները շրջանցելով: Նրանք այդպիսով իրենց սեփականությունը ռիսկի տակ են դնում: Վաղը կարող են այդ գործարքները ինչ-ինչ պայմաններում առ ոչինչ ճանաչվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել