Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում. ՌԴ դեսպան |news.am|
17:23 - 05 ապրիլի, 2023

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում. ՌԴ դեսպան |news.am|

news.am։ Մեր խաղաղապահներն անում են ամեն ինչ, ինչ իրենց լիազորությունների շրջանակում է, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը նույնիսկ այն դժվարին պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները արգելե են ԼՂ բնակիչների՝ իրենց տներ վերադարձը:

Նա հավելել է, որ խաղաղապահների դերը կարևոր է ինչպես Լեռնային Ղարաբաղի կենսագործւնեության, այնպես էլ իրավիճակի սրման հնարավոր փորձերը կանխելու համար։ «Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում մեր խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այս մասին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում։ Իհարկե, և դա գիտակցում է Հայաստանի ղեկավարությունը, ռուս խաղաղապահները շատ ու շատ կարևոր դեր են խաղում Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության և անվտանգության ապահովման գործում»,- նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել