Թրամփը ձերբակալվել է, սպասում է մեղադրանքի
 |tert.am|
21:51 - 04 ապրիլի, 2023

Թրամփը ձերբակալվել է, սպասում է մեղադրանքի |tert.am|

tert.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:

Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ։Թրամփի հակառակորդները կոչ են անում ձերբակալել նախկին նախագահին՝ նրան մեղադրելով կեղծիքի մեջ։

Աջակիցների խումբը ծածանում է քաղաքական գործչի անունով և «Թրամփ կամ մահ» մակագրություններով դրոշներ։

Նյու Յորքի երդվյալ ատենակալները անցյալ շաբաթ քվեարկեցին Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին:

CNN-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է մեղադրանք ներկայացնել Թրամփին բիզնեսում խարդախության ավելի քան 30 հոդվածով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել