Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. ՀՀ վարչապետ
 |1lurer.am|
12:46 - 30 մարտի, 2023

Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը:

«Այս խոսակցությունը Կառավարության ներսում սկսել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա: Իմ կողմից հանձնարարվել է, որ կառուցակարգերը բարեփոխվեն այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Ահա մենք այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ քաղաքացիներն ապրիլի 1-ից առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը:

«Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել