Հայաստանի և Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում. Զախարովա |1lurer.am|
16:01 - 23 մարտի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը եռակողմ հայտարարություններն են, որոնք ներառում են նաև հումանիտար բաղադրիչ:

«Այսօրվա գլխավոր խնդիրը Երևանի և Բաքվի կողմից այդ պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել