armtimes.com: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, անկասկած, մնում են տարածաշրջանում տարբեր ոլորտներում իրավիճակի կայունացման բանալին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ այսօր Մոսկվայում բացելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը
«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տարածաշրջանում իրավիճակի կայունացման ապահովման՝ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական ոլորտում, և՛ միջազգային իրավունքի առումով»,- նշել է Լավրովը:
comment.count (0)