Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով 53-ամյա կին է մահացել, 23 վիրավոր կա
16:38 - 10 մարտի, 2023

Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով 53-ամյա կին է մահացել, 23 վիրավոր կա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել