Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։
Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
«Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։
comment.count (0)