Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական բանակի 2 զինծառայողների մահվան մասին
20:48 - 05 մարտի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական բանակի 2 զինծառայողների մահվան մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի այսօրվա դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի բանակի 2 զինծառայողներ։


Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել