tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)