ԱՄՆ նախագահը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը |armenpress.am|
13:17 - 25 փետրվարի, 2023

ԱՄՆ նախագահը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրպարակային կոչերին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառում է, որ այս պահին ամերիկյան առաջատար F-16 կործանիչներ կուղարկեն Ուկրաինա: Բայդենն իր որոշման մասին ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ Ուկրաինան հիմա F-16-երի կարիք ունի՝ Բայդենը պատասխանել է. «Ոչ, հիմա F-16-երի կարիք չունի»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ դա նշանակում է երբե՞ք: ԱՄՆ նախագահն ասել է՝ հնարավոր չէ հստակ իմանալ, թե ապագայում ինչ կպահանջվի ուկրաինական պաշտպանության համար:

Նա նշել է, որ ըստ ամերիկյան զինվորականների՝ այս պահին չկա F-16-եր տրամադրելու որևէ հիմք:

«Այս պահի համար ես դա բացառում եմ»,- նշել է Բայդենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել