Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում

 |factor.am|
16:25 - 22 փետրվարի, 2023

Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության պարապմունքներ են անցկացվում՝ 2023 թվականի պլանի համաձայն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ինժեներական զորքերի մասնակցությամբ հատուկ նշանակված ինժեներական ճամբարում անցկացվող զորավարժությունների ընթացքում սակրավորները գործնականում տարածքի հետախուզման, ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման առաջադրանքներ ականորսիչների օգնությամբ, դրանց չեզոքացման և այլ առաջադրանքներ են կատարում:

«Դասընթացների հիմնական նպատակն է՝ կատարելագործել ինժեներական ապահովում իրականացնող զինվորականների մասնագիտական ​​մակարդակը և մարտական ​​պատրաստության հմտությունները, ինչպես նաև ծառայության մեջ ժամանակակից ինժեներական սարքավորումների արդյունավետ օգտագործման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել