Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

 |factor.am|
17:23 - 21 փետրվարի, 2023

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին |factor.am|

factor.am: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում արված մեղադրանքներին։

Մասնավորապես, Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն պնդումներին՝ ասել է, որ Իրանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա դիվանագիտական շրջանակներին և մեթոդներին՝ խուսափելով ոչ պրոֆեսիոնալ մեթոդներից, երբ հարցը կարող է լուծվել բարեկամական հարաբերությունների և դիվանագիտական, ինչպես նաև տեխնիկական ու իրավական շրջանակում։ «Իրանը ձգտում է բարեկամական հարաբերությունների իր հարևանների հետ, և մենք հույս ունենք, որ հարևան երկրները նույնպես հավատարիմ են այդ հարցում»,- ասել է Քանանին։

Ալիևն ադրբեջանական լրատվականների հետ զրույցում Իրանին մեղադրել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեջ։

«Այն փաստը, որ «ահաբեկչությունից» հետո «ահաբեկիչը» հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, վկայում է այն մասին, որ նա մեկն է այն մարդկանցից, ում ուղարկել են իրանական իսթեբլիշմենթի որոշ ներկայացուցիչներ: Տարօրինակ էր նաև, որ երկու օր անց նա ճանաչվեց մտավոր հետամնաց։ Ինչպե՞ս կարող էին այս փորձաքննությունն այդքան արագ իրականացնել։ Դա քայլ էր, որպեսզի նա կարողանար խուսափել արդարադատությունից։ Ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հարաբերությունների որևէ նորմալացման մասին»,- ասել էր Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել