Բաքուն և Թբիլիսին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել․ Ադրբեջանում է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը
 |factor.am|
18:34 - 20 փետրվարի, 2023

Բաքուն և Թբիլիսին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել․ Ադրբեջանում է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին Բաքվում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական ընդլայնման հարցեր, ինչպես նաև Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի եռակողմ համագործակցությունը։

«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

 Մատիաշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին։

Հասանովն ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության բարձր մակարդակը՝ նշելով այդ համագործակցության կարևոր դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։

Ավելի մանրամասն` factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել