Առաջիկայում պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիա. Փաշինյան
12:48 - 16 փետրվարի, 2023

Առաջիկայում պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիա. Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում  պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը ավելի քան 157 միլիոն դրամ 157 միլիոն դրամ հատկացրեց արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ երկրաշարժից տուժած Թուրքիա և Սիրիա ուղարկված հումանիտար օգնության ծախսերի փոխհատուցման նպատակով:

Այնուհետև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ամփոփեց երեկ Թուրքիա կատարած այցը, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ անընդունելի է համարում իրենց հասցեին հնչող քննադատությունները. «Չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, երբ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ, դա բացարաձակապես անընդունելի է որևէ հիմանվորմամբ և որևէ պատճառաբանությամբ»:

Փաշինյանը հիշեցրեց՝ բազմիցս ընդգծել են տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու տեսլականը. «Ցավում եմ, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց երևի նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Գուցե դա նաև օբյեկտիվ իրականություն է: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»:

Գործադիրի ղեկավարն ընդգծեց նաև, որ Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր է համարում. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Պիտի արձանագրեմ, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա: Մենք պլանավորում էինք նաև ԱԳ նախարարի այցը Սիրիայի Արաբարական Հանրապետություն, և նաև եթե մեր Սիրիայի գործընկերները դեմ չլինեն, մենք առաջիկայում նման այց կկատարենք, և կարծում եմ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է այց կատաի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»:

Փաշինյանը նաև նշեց, որ Սիրիա մեկնած հայ փրկարարները արդեն վերադարձել են հայրենիք, իսկ Թուրքիա մեկնած փրկարարները այսօր ցամաքային ճանապարհով կվերադառնան:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին գտնվում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել