Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. Միրզոյան
 |1lurer.am|
12:02 - 16 փետրվարի, 2023

Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ. այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիա կատարած այցին:

«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին գտնվում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել