tert.am: Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ցավալի իրողություն է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դրա բացակայությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հյուսիսային տարածքների վերադարձի ազգային հանրահավաքում»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Չափազանց ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։
Ներկայումս ռուս-ճապոնականն հարաբերությունները ծանր վիճակում են՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- ասել է նա։
comment.count (0)