Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|
17:58 - 30 հունվարի, 2023

Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ։ Այստեղ Թրեյսին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։

Բանակցությունների ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Թրեյսին ու Ռյաբկովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

«Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին մատնացույց է արվել ԱՄՆ կողմից որդեգրված առճակատման կուրսի անարդյունավետությունը, որը հղի է բացասական հետևանքներով», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, - «հանդիպման ժամանակ ընդգծվել է՝ ռուսական կողմը ակնկալում է, որ իր գործունեության ընթացքում դեսպանը խստորեն կհետևի ռուսական օրենքներին, կպահպանի մեր կանոններն ու սովորույթները, հավատարիմ կլինի պաշտոնավարման երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել