Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց
 |hetq.am|
17:33 - 27 հունվարի, 2023

Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բացվեց և հետաձգվեց։

Դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին և դուստրը։ Միջնորդությամբ նախկին պաշտոնյան և իր ընտանիքի անդամները հայտնել են, որ նախորդ նիստերին մասնակցած փաստաբանն այլևս չի ներկայացնում իրենց շահերը, և խնդրել են այդ հիմքով նիստը հետաձգել։

Դատավորը տեղեկացրեց, որ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը խախտումներով է ներկայացվել, որը քննության ենթակա չէ, բայց նիստը հետաձգելու այլ պատճառ կա։

«Ըստ էության սա չի քննարկվում, ուղղակի նկատի ունենալով, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են՝ ամեն դեպքում դատարանն էլ պարզաբանման ենթակա հարցեր ունի, որոնք որ պետք է տար պատասխանողին, այդ հիմքով այս դատական նիստը ենթակա է հետաձգման»,- հայտարարեց դատավոր Նարինե Ավագյանը՝ փորձելով լսել հայցվոր կողմի դիրքորոշումը։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նկատեց, որ գուցե այդ միջնորդությունը մարտավարական հնարք է գործի քննությունը երկարաձգելու, «գոյություն չունեցող փաստաթղթեր ստեղծելու և դրանք դատարան ներկայացնելու համար»։

Շարունակությունը` hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել