Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների ու հյուրատների կոմունալ ծախսերը
 |civilnet.am|
11:28 - 26 հունվարի, 2023

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների ու հյուրատների կոմունալ ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է Ջերմուկում հյուրանոցային ու հյուրատնային գործունեություն իրականացնող 20 տնտեսվարողների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել։ Ընդհանուր առմամբ այս նպատակին կուղղվի 50-60 միլիոն դրամ։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ մոտ երեք անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ 2021-ի սեպտեմբեր-դեկտեմբերին հյուրանոցների, հյուրատների իրացման շրջանառությունը կազմել է ավելի քան 670 միլիոն դրամ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 294 միլիոն։

Լուսանկարը՝ Ջերմուկի ճոպանուղին՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել