Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությամբ |1lurer.am|
11:43 - 14 հունվարի, 2023

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը մտահոգված է իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությամբ, ինչպես նաև վերջերս Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալլիի նախնական կալանքի ժամկետների երկարաձգմամբ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում:

Եվրամիությունը նաև հավատարմություն է հայտնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել