Ադրբեջանի ԳԱԱ-ում կհիմնվի «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին
12:13 - 10 հունվարի, 2023

Ադրբեջանի ԳԱԱ-ում կհիմնվի «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին

Ադրբեջանի ԳԱԱ-ում «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին կբացվի։ Այս մասին հայտնում է apa.az գործակալությունը։ 

«Ա. Ա. Բակիխանովի անվան պատմության ինստիտուտում ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի պատմության բաժին, Ժողովրդական արվեստի ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական արվեստի բաժին, իսկ Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում' տեղանվանաբանության բաժին։ Որոշվել է նաև ապահովել «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված տարբեր գիտական ուղղություններով հետազոտությունների առաջնահերթությունը, «Արևմտյան Ադրբեջանական հանրության» հետ սերտ համագործակցությունը, «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պատմական ճշմարտությունների քարոզչությունը միջազգային մասշտաբով, ինչպես նաև միջազգային և հանրապետական մակարդակով գիտաժողովների և սեմինարների անցկացումը օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր տարիների ունեցած իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է», հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։ 

Ալիևը ադրբեջանցիների Երևան ու Սյունիք «վերադարձի» մասին խոսել էր նաև դեկտեմբերի 24-ին՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների  հետ  հանդիպման ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել