Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին
13:47 - 31 դեկտեմբերի, 2022

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության, գրականության, նկարչության, ճարտարապետության, գիտության, սպորտի ոլորտների կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև անվանի հասարակական-քաղաքական գործիչների շիրիմներին», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել