Լայնածավալ աշխատանքներ են կատարվում, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա․ ԱԽ քարտուղար
 |azatutyun.am|
12:19 - 23 դեկտեմբերի, 2022

Լայնածավալ աշխատանքներ են կատարվում, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Անվատնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև շեշտեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին՝ պարզաբանելով՝ բեռների, մարդկանց, ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության, իրականացվի, Լաչինի միջանցքի գործընթացը վերականգնվի։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել