Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել լարվածությունը թուլացնող քայլեր |news.am|
09:33 - 23 դեկտեմբերի, 2022

Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել լարվածությունը թուլացնող քայլեր |news.am|

news.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տունը, Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի հետ։

Այդ զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ի նրանց համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։ «Բոլոր կողմերը հաստատել են իրենց կողմնակցությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը եւ ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կծառայեն։ Սալիվանը նշել է մեր մշտական անհանգստությունը Լաչինի միջանցքով անցման դժվարացման եւ այդ իրավիճակի աճող հումանիտար հետեւանքների առումով եւ կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- նշվել է հաղորդագրությունում։ 

Արմեն Գրիգորյանի եւ Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցի մասին հայտնել է նաեւ հայկական կողմը։ ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել