Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ մասնակիցները թղթե ինքնաթիռներ  նետեցին դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք
15:16 - 15 դեկտեմբերի, 2022

Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց։ 

Ակցիան ցուցարարները սկսեցին ԱՄՆ դեսպանատան մոտից։ 

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերով թղթե ինքնաթիռներ պատրաստեցին եւ նետեցին դրանք դեպի ԱՄՆ դեսպանատան տարածք՝ որպես ակցիա, որ միջազգային հանրությունը օդային հումանիտար միջանցք նույնպես բացի Արցախի համար։ Բեգլարյանի խոսքով՝ սա իրենց համար կենսական հարց է։

«Ցամաքային միջանցքից բացի մենք պետք է ունենանք նաեւ օդային միջանցք․ սա միջազգային հանրության պարտավորությունն է․ ոչ միայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, այլեւ մյուս երկրների՝ հատկապես ՄԱԿ ԱԽ-ի ու մշական 5 անդամների»։

Ակցիայի մասնակիցները ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին հանձնեցին իրենց նամակը։ Արցախի ՄԻՊ-ը փաստաթուղթը հանձնելիս ներկայացուցչին ասաց․

«Հույս ունենք, որ ԱՄՆ-ն կկանգնի մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կողքին ու կպաշտպանի հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի ավելի 120 հազար մարդկանց, եւ կապահովի, որ հայությանը միանալու իր մի հատվածին, որ պատանդի կարգավիճակով գտնվում է հանցագործ Ալիեւի քմահաճույքների ներքո»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել