Հաջակցություն արցախցիների՝ ակցիաներ կլինեն Երևանում՝ 5 դեսպանատների դիմաց
12:20 - 15 դեկտեմբերի, 2022

Հաջակցություն արցախցիների՝ ակցիաներ կլինեն Երևանում՝ 5 դեսպանատների դիմաց

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝
այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝
 
14:00 ԱՄՆ դեսպանատուն
 
14:30 Չինաստանի դեսպանատուն
 
15:30 ԵՄ պատվիրակություն
 
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
 
17:00 ՌԴ դեսպանատուն
 
17:30 ՄԹ դեսպանատուն
 
Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։
 
Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։
 
Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։
 
Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»,-նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել