Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով
11:59 - 15 դեկտեմբերի, 2022

Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։ Նրանք հայտարարեցին, որ Հանրապետության հրապարակից քայլերթ են իրականացնում դեպի Հայաստանում ՌԴ դեսպանություն, ապա ասացին, որ այս պահին շարժվում են դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ 

Երիտասարդներից մեկը նշեց, որ իրենց պայքարը քաղաքական ու կուսակցական չէ, իրենց պայքարը իրենց արժանապատվության համար է՝ հանուն հայաստանի, հանուն Արցախի։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել