Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը․ Կանադայի ԱԳՆ
10:38 - 15 դեկտեմբերի, 2022

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը․ Կանադայի ԱԳՆ

Կանադայի ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում է միջանցքի փակմանը։ 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը՝ հնարավոր հումանիտար հետևանքներից խուսափելու համար»,- նշված է կանադական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել