Իրավիճակը սրվում է. եթե միջազգային հանրությունը չարձագանքի, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ
 |armtimes.com|
13:41 - 13 դեկտեմբերի, 2022

Իրավիճակը սրվում է. եթե միջազգային հանրությունը չարձագանքի, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցումը, և եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։

«Անցած ուրբաթ մենք հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը մեզ պատմեց իր տարածքի ապագայի վերաբերյալ իր խորը մտահոգության մասին։ 72 ժամ անց ակնհայտ է դառնում մեր պալատում ունեցած նրա ելույթի իմաստը, եկեք արագ արձագանքենք»,- գրել է նա։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել