Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության ֆոնին
13:40 - 12 դեկտեմբերի, 2022

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության ֆոնին

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա շփումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։ Տեղում մոտ երկու տասնյակ ռուս խաղաղապահներ կան։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել