Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները |azatutyun.am|
19:57 - 10 դեկտեմբերի, 2022

Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները |azatutyun.am|

azatutyun.am: Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի այն ստացել են ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը», ռուսական «Մեմորիալը», ինչպես նաև «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի բելառուսցի նախագահ Ալես Բելյացկին։

Ռուսաստանում դատարանի որոշմամբ լուծարված և նախկինում «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Մեմորիալը» ներկայացնում էր խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին։ Իր ելույթում նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի նոր ղեկավարությունը և նրա գաղափարական սպասավորները սկսեցին ագրեսիվ պատերազմներ «իրենց հարևանների դեմ՝ ոչնչացնելով պատմական ճշմարտությունը հանուն իրենց քաղաքական շահերի»։

Ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոնը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր նրա ղեկավար, իրավապաշտպան Օլեքսանդրա Մատվիյչուկը։ Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և օգնել Ուկրաինային:

Բելառուս իրավապաշտպան Բյալյացկու փոխարեն, որը կալանավայրում է, Օսլոյում արարողությանը մասնակցել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Իր ելույթում նա խոսել է «միջազգային բռնապետի» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից՝ «խաղաղության ամրապնդման գործում ակնառու ավանդի համար»։ 120 տարվա ընթացքում այն շնորհվել է 109 անհատի և 25 կազմակերպության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել