Մոտ 2 մլրդ դրամ հատկացվեց 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով
 |armtimes.com|
13:21 - 24 նոյեմբերի, 2022

Մոտ 2 մլրդ դրամ հատկացվեց 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամի չափով՝ 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, խոսելով այս մասին հայտնեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրցների՝ գույքային ապահովման նպատակով:

«Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել մարզպետարանների կողմից գույքագրված՝ դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,- ասաց նա: 

Դումանյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:

«Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք համոզված եմ՝ մեծ էներգիա են տալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել