Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ԱԱ 2022-ում մեկնարկեց կամային հաղթանակով |armsport.am|
09:23 - 23 նոյեմբերի, 2022

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ԱԱ 2022-ում մեկնարկեց կամային հաղթանակով |armsport.am|

armsport.am: ԱԱ 2022-ի D խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 4։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ավստրալիայի հետ խաղում։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ավստրալիայի հավաքականի հարձակվող Կրեյգ Գուդվինը։

27-րդ րոպեին Ադրիեն Ռաբյոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Օլիվյե Ժիրուն առաջ մղեց ֆրանսիացիներին։

68-րդ րոպեին ֆրանսիացիների կազմում աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ 71-րդ րոպեին Ժիրուն երկրորդ գոլը խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ 36-ամյա հարձակվողն ազգային հավաքականում խփած գոլերի քանակով կրկնեց Թիերի Անրիի ռեկորդը։

Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով խմբի առաջատարն է։ Դանիան և Թունիսն ունեն մեկական միավոր։ Ավստրալիան վերջին տեղում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել