ՖԻՖԱ-ի The Best մրցանակին կրկին արժանացել է Լիոնել Մեսին |armenpress.am|
10:44 - 16 հունվարի, 2024

ՖԻՖԱ-ի The Best մրցանակին կրկին արժանացել է Լիոնել Մեսին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին:

2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից:

Անցած տարվա լավագույն մարզիչն Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:

2023 թվականի լավագույն գոլ է ճանաչվել բրազիլական «Բոտաֆոգոյի» խաղացող Գիլյերմե Մադրուգայի գոլը, որ նա խփել է «Նովորիզոնտինոյի» դարպասը` բրազիլական Բ Սերիայի 14-րդ տուրում:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի անդամ Էդերսոնն ընտրվել է 2023թվականի աշխարհի լավագույն դարպասապահը:

2023 թվականի խորհրդանշական հավաքականում են դարպասապահ՝  Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»- Բելգիա), պաշտպաններ՝ Կայլ Ուոլքեր («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»-Բելգիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»-Անգլիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), հարձակվողներ՝ Լիոնել Մեսի (ՊՍԺ-«Ինտեր Մայամի»-Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ- Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»-Նորվեգիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»-Բրազիլիա):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել