ՀՊՏՀ մասնաճյուղում չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել․ ԱԻՆ
13:21 - 22 նոյեմբերի, 2022

ՀՊՏՀ մասնաճյուղում չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՊՏՀ մասնաճյուղում, որտեղից ավելի վաղ ահազանգ էր ստացվել, իրականացվել է օդի նմուշառում, և չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:

Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության՝ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

Այժմ նախարարությունից հաղորդում են, որ այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։ 

Համալսարանից տեղեկացրել են, որ տուժածներ չկան։

«Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա»,- հավելել են ՀՊՏՀ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել