ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 1 դեպք Մարտունու շրջանում։
«Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական ԶՈՒ դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է միջադեպը», - նշված է տեղեկագրում։
comment.count (0)