«Microsoft Azerbaijan» կազմակերպությունը փակվում է
13:55 - 16 նոյեմբերի, 2022

«Microsoft Azerbaijan» կազմակերպությունը փակվում է

«Microsoft Azerbaijan» կազմակերպությունը, որը համաշխարհային ՏՏ հսկայի ներկայացուցչությունն է Ադրբեջանում, փակվում է։ Այս մասին, ըստ haqqin.az-ի, հայտարարել է ադրբեջանական ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։

«Ավելի ճիշտ՝ ազատվել են աշխատանքից։ Ըստ ամենայնի, Microsoft-ը չի առաջարկել այդ աշխատակիցներին աշխատել այլ երկրների գրասենյակներում»,- հայտարարել է փորձագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել