Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
09:52 - 16 նոյեմբերի, 2022

Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել  հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը կրակ են բացել ԱՀ Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է արցախյան կողմի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետ, հերքել է ՀՀ ՊՆ խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել