Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ. Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին |tert.am|
22:39 - 14 նոյեմբերի, 2022

Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ. Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին |tert.am|

tert.am: Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը․

«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։

Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել