Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|
13:24 - 13 նոյեմբերի, 2022

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Խրամորթում երեկվա դեպքից հետո կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է: Այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ մի շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները  կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ և ստիպում են, որ դադարեցնեն աշխատանքները:

«Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում և բնականոն կյանքը խաթարվում է: Պարզ է, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն տեղի ունենում, մարդիկ եկամտի աղբյուրից զրկվում են և սկսում են մտածել արդեն իրենց բնակավայրերը լքելու մասին: Ընդհանրապես, ադրբեջանցիների գործողությունները էթնիկ զտման  և ցեղասպանական տարրեր է իր մեջ պարունակում և այդ քաղաքականության շարունակությունն է»,- ասաց նա:

Արցախի ՄԻՊ կարծիքով՝ Ադրբեջանի ցեղասպանական  քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։

Շարունակությունը՝ news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել