Ալեն Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը
10:23 - 29 հոկտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին ԱԺ նախագահը գրառում է արել Թվիթերում․

«Ես խստորեն դատապարտում եմ Սան Ֆրանցիսկոյում Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում անխոհեմ հարձակման հետևանքով վիրավորված հարգարժան Փոլ Փելոսիին»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա։ Տուժել է նրա ամուսինը՝ Փոլ Փելոսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել