Մենք Արցախի հարցում հետքայլ չենք արել. Արցախում հասկանում են, որ ՀՀ-ն նույնպես շատ խնդիրներ ունի լուծելու. ԱԺ նախագահ
 |news.am|
14:35 - 26 հոկտեմբերի, 2022

Մենք Արցախի հարցում հետքայլ չենք արել. Արցախում հասկանում են, որ ՀՀ-ն նույնպես շատ խնդիրներ ունի լուծելու. ԱԺ նախագահ |news.am|

news.am: Ասում են՝ Արցախի մասով ՀՀ իշխանությունները հետքայլ են արել, այդպիսի բան չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ Արցախի մեր գործընկերների հետ հանդիպման ժամանակ մենք այս հարցը քննարկել ենք, եւ իրենք եւս  արձանագրել են, որ Արցախն այսօր հասկանում է, որ ՀՀ-ն նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, եւ եթե այդ խնդիրները լինեն, մենք ո՞նց ենք  Արցախին կարողանալու մեր աջակցությունը հայտնել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել